Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Կարմիր ծովում 2 նոր կղզի է առաջացել

Կարմիր ծովում 2 նոր կղզի է առաջացել
27.05.2015 | 15:33

Կարմիր ծովում հրաբխային ծագումով 2 նոր կղզիներ են հայտնվել Եմենին պատկանող Էզ Զուբայր արշիպելագում: Կղզիները գոյացել են 2011 և 2013 թվականներին հրաբխային ժայթքումների հետևանքով՝ «սնվելով» երկրակեղևում եղած մագմայով: Տարատեսակ էրոզիաների պատճառով կղզիները քայքայվում են: Հրաբխային կղզիների ձևավորման մեխանիզմը գիտնականների համար շարունակում է քիչ բացահայտված երևույթ մնալ:

Դիտվել է՝ 3009

Մեկնաբանություններ